Լրահոս
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Զասը՝ Լաչինի միջանցքի փակ լինելու մասին

Դեկտեմբեր 19,2022 17:46

«Անհրաժեշտ է ազատություն տալ տեղաշարժվող մարդկանց եւ մարդասիրական բեռներին։ Զրկանքները հասարակ մարդկանց համար անթույլատրելի են։ Մարդասիրական աղետն անթույլատրելի է»,- Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում, այսօր կայացած Մոսկվա–Աստանա–Բիշքեկ–Երեւան–Մինսկ տեսակապով տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ պատասխանելով Լաչինի միջանցքի արդեն ութ օր փակ լինելու մասին հարցին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսեց նաեւ ռուսական խաղաղապահ առաքելության մասին՝ ընդգծելով, որ այն առաքելությունը, որը ռուս խաղաղապահներն իրականացնում են Լեռնային Ղարաբաղում, շատ կարեւոր է կովկասյան տարածաշրջանի համար. «Մենք ռուս խաղաղապահների իրականացրած առաքելությունը համարում ենք շատ կարեւոր՝ ամբողջ տարածաշրջանի համար։ Այն դժվար է գերագնահատել»։

Ստանիսլավ Զասը հավելեց, որ իրավիճակի սրման եւ Լաչինի միջանցքի շրջափակման համատեքստում, նաեւ պետք է նշել, որ խաղաղապահների գործունեությունը հեշտ չէ: Իր կարծիքով, բոլոր կողմերը պետք է օգնեն եւ շահագրգռված լինեն խաղաղապահների գործունեությամբ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031