Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյան․ «Բռնության կոչեր չեն եղել կամ ինչ-որ գործողության կոչեր»․ ԱԺԲ երեք անդամների նկատմամբ քրեական վարո՞ւյթ կնախաձեռնվի

Դեկտեմբեր 19,2022 17:38

Aravot.am-ի տեղեկություններով՝ համացանցի մշտադիտարկման արդյունքում ոստիկանությունը պարզել է, որ այս տարվա դեկտեմբերի 1-ին և դեկտեմբերի 3-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» շարժման կողմից կազմակերպված «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում ազատազրկման ձևով պատիժը կրող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով ցույցերի ընթացքում, դրանց մասնակիցների կողմից «հնչեցվել են ծայրահեղական բնույթի կոչեր»: Միաժամանակ իրականացված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2022թ դեկտեմբերի 1-ին կայացած ցույցի ընթացքում ծայրահեղական բնույթի կոչեր հնչեցնողներից է եղել «ԱԺԲ» անդամ Ալեքսան Խառատյանը, իսկ դեկտեմբերի 3-ին՝ Արթուր Դավթյանը և Արաքսի Գրիգորյանը:

«Վերջիններիս արարքին կարող է ողջամտորեն տրվել ՀՀ քր.օր-ի 330 հոդվածով /բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը/ նախատեսված առերևույթ հանցանքին համապատասխան նախնական իրավական գնահատական»: Առերևույթ հանցանքի մասին կազմված պատշաճ հաղորդումն ուղարկվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար։

Արթուր Դավթյանը զարմացավ, որ իրենց բռնության կոչեր են վերագրվել. «Այսինքն, որ մենք՝ բոլորս, գոչում էինք ռեժիմին մա՞հ: Բռնության կոչեր չեն եղել կամ ինչ-որ գործողության կոչեր: Եղել է Վարուժան Ավետիսյանին՝ ազատություն, Հայաստանին՝ անկախություն, ռեժիմին՝ մահ: Ինչ եք հասկանում ռեժիմ ասելով, ես՝ օրինակ, խունտա եմ հասկանում. բոլոր իր ձեւերով ռեժիմն ինձ համար ատելի է, որպես ժողովրդավար երկրում ապրող քաղաքացի: Ես հիմա էլ կարող եմ կրկնել՝ ռեժիմին մահ: Ինչ են դրա տակ իրենք հասկանում, ես չգիտեմ: Ռեժիմը, եթե նույնացնում են այս իշխանության, այս կառավարության հետ, իրենց խնդիրն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031