Դեկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցով գտնվում էր ՀՀ Վայոց ձորի մարզում։
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Ջերմուկի պատկերասրահ և համայնքային կենտրոն, ծանոթացել նրանց գործունեությանը, առկա խնդիրներին և դրանց հասցեագրման համար անհրաժեշտ քայլերին։
Պատկերասրահում ցուցադրված էին տնօրեն Վարդան Ավետյանի գործերը։ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պատկերասրահի թանկարժեք ցուցանմուշները տեղափոխվել են Երևան։ Նշվեց, որ պատկերասրահի բնականոն գործունեությունը վերսկսելու նպատակով մասնաճյուղի տնօրինությունը բանակցություններ է տանում նախարարության հետ թանգարանի նմուշները հետ բերելու հարցի շուրջ:
Ջերմուկի համայնքային կենտրոնի պատասխանատու Անահիտ Եղիազարյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, որտեղ գործում է երկու խմբակ՝ նկարչության ու հելյունագործության։ Կենտրոն հաճախում են Ջերմուկի այն կանայք, որոնք սիրում են նկարել կամ գործել, իսկ իրենց աշխատանքները վաճառում են Ջերմուկում բացած փոքրիկ կրպակում։
Կենտրոնի պատասխանատուն վարչապետի տիկնոջը պատմել է, որ կարի մեքենաների առկայության պարագայում կարող են ավելի մեծ արդյունք ունենալ և վաճառել, ինչին ի պատասխան Աննա Հակոբյանը խոստացել է ապահովել նրանց անհրաժեշտ աշխատանքային գործիքներով։
Ջերմուկ այցի ընթացքում Աննա Հակոբյանը և Արարատ Գրիգորյանը հյուրընկալվեցին երկկողմանի ծնողազուրկ երեխաների՝ Վարդուհու, Անիի և նրանց խնամող Վարդիթեր տատիկի տանը, որը ծնողների մահից հետո երեխաներին մեծացնելու և դաստիարակելու ամբողջ ծանրությունն իր վրա է վերցրել։
Կարդացեք նաև
Վարչապետի տիկինը հետաքրքրվել է երեխաների առողջությամբ, ապրուստի պայմաններից և նրանց նախասիրություններով։ Վարչապետի տիկնոջ այցից առաջ երեխաները պատրաստվում էին տոնածառ զարդարել։ Վարդուհու ու Անիի հետ հաճելի գործին է միացել նաև Աննա Հակոբյանը։ Տոնածառը միասին զարդարելուց հետո Աննա Հակոբյանը առողջություն է մաղթել ընտանիքին և փոխադարձ այցով հրավիրել Երևան։
Վայոց ձորի մարզպետարան