44-օրյա պատերազմը խորը զգացմունքային ապրումներ է թողել, հետքեր, որոնք ծնել են գրքեր։ «Պայքար առանց շնչի» գրքի հեղինակ Լինայի մոտ գիրք գրելու ցանկություն առաջացել է վաղուց, երբ սկսել է գրել բանաստեղծություններ, հետո ցանկացել է մտքերը թղթին հանձնել և պահպանել այդ կերպ։ Լիանան ստեղծագործում է 16 տարեկանից։ Այն ապրումները, որ ունեցել է պատերազմի ժամանակ, անմահացել իր տարբերակով։
Մենք դեռ կասենք չասված խոսքեր,
կլսենք չասված բառեր,
բայց սառույցի կտորների պես
երբեք այն չե՛նք միացնի ու
չե՛նք հավերժացնի․․․․
Վերնագիրը ասոցացվում է ողջ բովանդակությանը , նախ՝ 44 օրյա պատերազմը, որը պատմվածքի իմաստն է և բանաստեղծությունները, որոնք պայքար են, թե՛ սիրո, թե՛ կյանքի, թե՛ պատերազմի, քանի, որ Լիանան կարծում է, որ մենք կարևորին հասնելու համար պայքարում ենք շունչներս պահած։ Հստակ նշում է՝ այլ վերնագիր չի տա գրքին։
Մենք լքում առանց երկմտելու, իսկ հետո էլ փոշմանում,
սխալներն էլ սովորության համաձայն միայն դիմացինի մեջ որոնում․․․
«Զգացողություններս՝ եղել են անհանգիստ, լարված, սպասումով, պատմվածքը գրելիս անընդհատ իմ գրածի վրա լաց եմ եղել, սակայն վերջում խորը լարվածությունը անցավ , զգացի բավարարվածություն ու կարևոր նպատակի իրականացման՝ հաճելի զգացողություն»,- ասում է Լինան։
Սեղմի՛ր ինձ կրծքիդ և անդամալույծ հոգիս տաքացրու քո փոշիացած սառնությամբ․․․
Լիանան մասնագիտությամբ պարուհի է, զբաղվում է պարով, նվագում է դաշնամուր, սովորում է, աշխատում է, բայց այս ամենը չեն խանգարում նրան ստեղծագործել։ Այն հարցին, թե նոր գրքի մտքեր կա՞ն, Լինան պատասխանում է ․ «Այո սակայն այն դեռ կմնա անհայտ»։
Լիանան առանձնացրեց իր ամենասիրելի հատվածը։
Պատմվածք՝ «Ներել չեմ կարող»
«Երկինքն այնքան պարզ է Նարե՜կ, կարծես հոգիդ վերջապես խաղաղվեց ՝ բաց կապույտ է քո՛ սիրելի՝ պարզ երկինքը, ներդաշնակ ` ի՛մ սիրելի վարդերի գույնի»։
«Կարծում էի չեմ հասցնի ծննդյանս օրը հրատարակել , սակայն կար ցանկություն և եթե կար, ուրեմն չկար անհնարին ոչինչ»,- ավելացրեց Լինան։ Գիրքը դեռ չի վաճառվում, բայց մոտ օրերս շատերի դատին կհանձնվի։
ՀՊՄՀ լրագրության բաժնի ուսանողուհի Մարինե Դվոյան