Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն է պատասխանատու Լաչինի միջանցքում փոխադրումների համար․ Չեխիայի դեսպան. «Ազատություն»

Դեկտեմբեր 19,2022 16:35

Բնապահպան ակտիվիստների մասին պաշտոնական Բաքվի բացատրությունը «մի քիչ հիմար տեսք ունի», «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկը: – Իհարկե, ես տեղեկացված եմ Լաչինի միջանցքից, դա մի քիչ հիմար տեսք ունի: [նկատի ունեմ] պաշտոնական բացատրությունը, որ սրանք բնապահպան ակտիվիստներ են և պատահաբար ձմռան սկզբին, երբ ձյուն է գալիս, երբ ցուրտ է լինում… եթե ես դիվանագետ չլինեի, կասեի՝ եկեք ծիծաղենք այս բացատրության վրա։ Մենք, իհարկե, չենք կարող ծիծաղել ստեղծված իրավիճակի վրա, քանի որ իրավիճակը իսկապես 120 հազար մարդու, որքան ես գիտեմ, ցրտի մեջ է թողնում։ Նրանք չունեն տարրական բժշկական կարիքներ հոգալու միջոցներ ու ունեն մարդասիրական օգնության կարիք։

-Ինչ է անում Չեխիան կամ ինչ կարող է անել Եվրամիությունը։

-Չեխիան աջակցում է ԵՄ-ի համատեղ գործունեությանը: Դուք նաև գիտեք, որ ԵՄ-ն արդեն տարիներ շարունակ կոչ է անում հայերին և ադրբեջանցիներին՝ ուղիղ բանակցություններ վարել։ Մենք գիտենք և միշտ ընդգծել ենք, որ միակ կենսունակ լուծումը կամ երկարաժամկետ կայուն խաղաղության պայմանագիրը պետք է ձեռք բերվի միայն ձեր՝ հայերի և ադրբեջանցիների միջև ուղիղ բանակցությունների արդյունքում։ Այնպես որ, այն, ինչ մենք կարող ենք անել հենց հիմա, համոզվելն է, որ մարդասիրական իրավիճակը տանելի է:

Դուք գիտեք, որ ԵՄ-ն մարդասիրական օգնություն է տրամադրել բազմաթիվ մակարդակներում և բազմաթիվ իրավիճակներում: Իսկ Չեխիան դեռ կներդնի իր բաժինը։

Միևնույն ժամանակ մենք ասում ենք, որ դուք՝ հայերդ, և դուք՝ ադրբեջանցիներդ, պետք է անմիջականորեն զբաղվեք խնդրի լուծումով։ Բայց մի բան էլ ասեմ, որ 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, Ռուսաստանն է պատասխանատու այդ տարածքում փոխադրումների համար։ Այնպես որ, հիմնական կողմը և հիմնական սուբյեկտը, որից պետք է հարցնել, թե ի՞նչ է կատարվում և ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ եք անելու՝ Ռուսաստանն է, քանի որ նրանք պայմանավորվել են, որ իրենք կապահովեն, որ այդ տարածքում միջանցքը բաց է լինելու և կպահպանվի խաղաղությունը:

Հրայր ԹԱՄՐԱԶՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031