Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացրել պլաստմասե արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող «Էկոպրոֆ» ՍՊԸ-ում։
Ստուգման արդյունքում պարզվել է, որ Ընկերությունն առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետումների թույլտվության շահագործել է 3 ջեռուցման կաթսա։
Տեսչական մարմնի որոշմամբ կասեցվել է առանց արտանետումների թույլտվության կաթսաների շահագործման գործողությունը։
Տնտեսավարողի նկատմամբ կկիրառվեն վարչական տուգանքներ, կներկայացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։
Կարդացեք նաև
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին