Ermenihaber. Թուրքական «Milliyet» թերթի կայքն «Իրանը կարող է դրոն վաճառել Հայաստանին․ խաղ կրակի հետ Կովկասում» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ խոսվում է Հայաստանին իրանական անօդաչու թռչող սարքերի «ԱԹՍ» վաճառքի հնարավորության մասին։
«Իրանը կանգնած է Հարավային Կովկասում իր ազդեցությունը կորցնելու ռիսկի առաջ և փորձում է արգելափակել Բաքվի ու Երևանի միջև խաղաղության բանակցությունները՝ քաջալերելով Հայաստանին։ Թեհրանի վարչակազմը երբեք չի թաքցրել իր անհանգստությունը Զանգեզուրի միջանցքի նախագծից»,- գրում է «Milliyet»-ը՝ շեշտելով, որ այդ միջանցքը կկարողանա ուղիղ կապ ապահովել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև։
Նշյալ հոդվածում նաև ներկայացվել ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Ֆուադ Շահբազովի դիտարկումը, ըստ որի՝ Իրանը, ամենայն հավանականությամբ, Երևանին կմատակարարի «Şahid-136» ԱԹՍ-ներ՝ նպատակ ունենալով խզել Թուրքիա-Ադրբեջան առանցքը։