Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որպես քննությունների չկազմակերպելու պատճառ՝ Քարամյանը նշեց քննական կենտրոնների ստեղծման անհնարինությունը՝ կապված ուսումնական գործըթնացի խանգարման հետ

Դեկտեմբեր 19,2022 14:35

«Ապառաժ». Համաձայն ՀՀ կառավարության 597-Ն սահմանված կարգի՝ 2023-2024 ուստարվա դիմորդներն ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել և հանձնել 2 անգամ: Առաջին փուլում դիմումների հայտագրումը կիրականացվի այս տարվա դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը, իսկ քննությունները կանցկացվեն հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին (հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը):

Միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման առաջին փուլում դիմորդները՝ ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտող ՀՀ քաղաքացիները, հանձնում են առավելագույնը երկու միասնական քննություն:

Երկրորդ փուլի հայտերն ընդունվելու են 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, իսկ քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:

Ինչպես «Ապառաժ»-ը տեղեկացավ ԱՀ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանից, թեև ՀՀ կառավարության սահմանած նոր կարգի համաձայն՝ միասնական քննությունները կազմակերպվելու են 2 փուլով, սակայն Արցախում, այնուամենայնիվ, այն կկազմակերպվի մեկ փուլով, ինչպես նախկինում էր:

Որպես քննությունների չկազմակերպման պատճառ՝ Յու. Քարամյանը նշեց քննական կենտրոնների ստեղծման անհնարինությունը՝ կապված ուսումնական գործըթնացի խանգարման հետ, իսկ մյուս պատճառն էլ այն է, որ հունվար-փետրվարին դիմորդները հանձնելով միասնական քննություններ «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա» առարկաներից, ունենալու են պետական ավարտական գնահատական՝ առանց տարեկան գնահատականների:

«Հայտերն ընդունվելու են դեկտեմբերի 15-ից: Այն դիմորդները, ովքեր ցանկություն ունեն հանձնել միասնական քննություններ, պետք է ներկայանան Գնահատման և թեստավորման կենտրոն, և մենք կաջակցենք, որպեսզի նրանք կարողանան ՀՀ-ում հանձնել քննությունները»,-նշել է Յու. Քարամյանը:

Ըստ պայմանավորվածության՝ Արցախից դիմորդները քննություններ հանձնելու են հիմնականում Գորիսում, քանի որ այնտեղ է գտնվում ամենամոտ քննական կենտրոնը: Սակայն հարցին, թե արդյո՞ք հատկացվելու է տրանսպորտ՝ դիմորդների ՀՀ տեղափոխումը կազմակերպելու համար, Յու. Քարամյանը բացասական պատասխան տվեց:

«Քննություններին մասնակցելը դիմորդի ցանկությունն է: ԱՀ-ում տվյալ քննությունները չենք կազմակերպելու, սակայն աջակցելու ենք դիմորդների հայտագրմանը: Մեզ մոտ քննություններն անցկացվելու են համաձայն ԱՀ կառավարության որոշման՝ հուլիս ամսին»,-ասել է Յու. Քարամյանը:

Վահագն ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031