«Հայաստան» խմբակցությունն իր ցավակցությունն է հայտնում Հայաստանի օրենսդիր մարմնի երկարամյա պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, քաղաքական և պետական գործիչ Գալուստ Գրիգորի Սահակյանի մահվան կապակցությամբ:
Արժևորելով Գալուստ Սահակյանի երկարամյա մանկավարժական գործունեությունը, վառ անհատականությունն ու մարդկային բարձր որակները՝ վշտակցում, տոկունություն ենք մաղթում նրա ընտանիքին՝ հարազատների և բարեկամների հետ կիսելով կորստի ցավը:
Գալուստ Գրիգորիչի՝ լուսավոր և հայրենանվեր մարդու կերպարը անջնջելի հետք է թողնելու նրան ճանաչողների սրտերում:
«Հայաստան» խմբակցություն
Կարդացեք նաև