Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ի՞նչ դիրքորոշում է դրսևորում մեր ժողովուրդը, երբ տասնյակ հազարավոր հայ մանուկներ ամեն վայրկյան կարող են դառնալ հերթական հակամարդկային ոճիրի զոհ»

Դեկտեմբեր 19,2022 14:29

Անտարբերությունը շարունակում է քանդել մեր տունը։

Մեկ շաբաթից ավել է, ինչ Արցախը շրջափակված է։ Բերձորի կյանքի ճանապարհը փակված է կեղծ օրակարգով՝ կեղծ բնապահպանների կողմից։ Նրանց իրական նպատակները հասկանալը մեծ ջանքեր չի պահանջում՝ հայաթափել Արցախը և անցնել Հայաստանին։

Արցախի հողում մարտնչած և այդ հողի համար կյանք տված ՀԵՐՈՍՆԵՐԻ բազմաթիվ ծնողներով մեծ ոգևորություն ենք ապրում, երբ տեսնում ենք Արցախի մեր եղբայրների ու քույրերի միասնականությունը և մինչև վերջ պայքարելու կամքը։

Միևնույն ժամանակ, ի՞նչ ենք տեսնում Հայաստանում և, մասնավորապես, Երևանում. ապազգային ու թուրքասեր իշխանությունների լռություն, ինչ-որ տեղ նաև՝ չարախնդում։ Նման անպատվաբեր դիրքորոշումը մեզ ամենևին էլ չի զարմացնում, երկիրը դավաճանական պարտության տարածներից այլ վարք մենք չէինք էլ սպասում։

Իսկ ի՞նչ դիրքորոշում է դրսևորում մեր ժողովուրդը, երբ տասնյակ հազարավոր հայ մանուկներ ամեն վայրկյան կարող են դառնալ թուրքական հերթական հակամարդկային ոճիրի զոհը։

Անտարբերությունը քանդել ու քանդում է մեր տունը, շատերին թվում է, թե Երևանում ավելի պաշտպանված են, քան Արցախում կամ Սյունիքում։ Շատերը կարծում են, որ հանձնելով Արցախը կամ Սյունիքը կարող են փրկել իրենց անպատիվ կյանքերը։

Եթե ստահակների իշխանության, դրանց աջակիցների և անտարբերների վարքագիծը զարմանալի չէ, ապա տարակուսանք է առաջացնում մեր այն հարյուր֊հազարավոր հայրենակիցների դիրքորոշումը, որոնք ունեն ազգային արժեհամակարգ և բազմիցս ցուցադրել են, որ համաձայն չեն այս իշխանությունների ապազգային և դավաճանական օրակարգերի հետ։

Ընկճվածության և հավատի կորստի ֆոնի վրա թրքասեր իշխանությունը տոնում է հերթական հաղթանակը մեր նկատմամբ՝ բաժանելով հասարակությանը շերտերի։ Չկա կազմակերպվածություն, չկան առաջնորդող ուժեր։ Նման պահվածքը բացարձակապես ընդունելի չէ։

Կոչ ենք անում սթափվել և անմիջապես լծվել պայքարի։ Օրակարգը նույնն է՝ հաղթանակ ներքին և արտաքին թուրքերի նկատմամբ։

Մեր կողմից ևս մեկ անգամ աջակցություն ենք հայտնում Արցախի մեր հայրենակիցներին՝ մինչև վերջ ձեր կողքին ենք, մեզ պարտադրում է նաև մեր որդիների արյան կանչը։

Մեր պայքարն արդար է ու հաղթականը մերն է լինելու։

«Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական կազմակերպություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031