Լրահոս
Օրվա լրահոսը

Ամոթ. Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ադրբեջանի, Վրաստանի, Հունգարիայի և Ռումինիայի միջև ստորագրված համաձայնագրին

Դեկտեմբեր 19,2022 11:56

Մինչ Ալիևի ռեժիմը Արցախի 120 հազար մարդու լիակատար շրջափակման մեջ է պահում որպես պատանդ և զրկված գազամատակարարումից, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան դեկտեմբերի 17-ին համաձայնագիր են ստորագրել ադրբեջանական էլեկտրաէներգիայի մատակարարման մասին՝ ի լրումն իրենց գազային և նավթային ջերմ հարաբերությունների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Ստորագրմանը ներկա է եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և այնտեղ ողջունել Ալիևին։

Ամոթ այդ ղեկավարներին միջազգային հանցագործի ձեռքը սեղմելու և  Արցախի դեմ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը ֆինանսավորելու համար»,- գրել է Բեգլարյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031