Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առաջին անգամ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ադրբեջանի պաշտոնյայի նկատմամբ. JAMnews

Դեկտեմբեր 19,2022 11:50

JAMnews. Ադրբեջանի ոստիկանության գնդապետ Քերիմ Ալիմարդանովը դարձել է երկրում առաջին պաշտոնյան, որի նկատմամբ օտարերկրյա պետությունը պատժամիջոցներ է սահմանել։ ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել Քերիմ Ալիմարդանովի նկատմամբ՝ Մագնիտսկու օրենքով (նաև հայտնի է որպես «Մագնիտսկու ցուցակ») ամրագրված մարդու իրավունքների ոտնահարման համար: Ադրբեջանի ՆԳՆ-ն հերքել է գնդապետի մասնակցությունը բանտարկյալներին խոշտանգելուն։

Turan գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանցի ոստիկան, գնդապետ Քերիմ Ալիմարդանովի նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտման և ոտնահարման համար։

Ալիմարդանովը Ադրբեջանի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից է («Բանդայի դեպարտամենտ»), մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի համար նա հայտնվել է տարբեր երկրների ավելի քան 40 ներկայացուցիչներից կազմված ցուցակում։

«Համաձայն 7031(գ) հոդվածի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը կարծում է՝ Ալիմարդանովը ենթակա է քրեական պատասխանատվության մարդու իրավունքների կոպիտ խախտումների, մասնավորապես՝ 2015 և 2016 թվականներին կալանավորների խոշտանգումների մեջ ներգրավված լինելու համար»,- ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Սա առաջին դեպքն է, երբ միջազգային պատժամիջոցներ են սահմանվում Ադրբեջանի պետական պաշտոնյայի նկատմամբ։

Թե կոնկրետ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը, չի հաղորդվում։ Այնուամենայնիվ, դա սովորաբար նշանակում է ԱՄՆ մուտքի արգելք, հաշիվների և ունեցվածքի կալանք Միացյալ Նահանգներում, եթե այդպիսիք առկա են: Մարդիկ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, Միացյալ Նահանգների պահանջով կարող են ձերբակալվել երրորդ երկրների տարածքում։

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը կարևորել է այն փաստը, որ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է կիրառել Քերիմ Ալիմարդանովի նկատմամբ՝ Մագնիտսկու օրենքով նախատեսված մարդու իրավունքները խախտելու համար։

«Բաքվի ռեժիմն անպատիժ կերպով ոտնահարում էր մարդու իրավունքները։ Հիմա հետևանքներ կան։ Հուսով եմ, որ այս պատժամիջոցները կտարածվեն նաև կոռուպցիայի մեջ թաթախված պաշտոնյաների վրա»։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հերքել է այն տեղեկությունը, թե ոստիկանության գնդապետ Քերիմ Ալիմարդանովը խախտել է մարդու իրավունքները և մասնակցել բանտարկյալներին խոշտանգելուն։

Ալիմարդանովի անունը հանրությանը հայտնի դարձավ 2015 թվականի նոյեմբերի 26-ին Բաքվի արվարձան Նարդարան գյուղում ոստիկանական գործողությունից հետո։ Որպես ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ավազակապետության և այլ վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ՝ նա էր ղեկավարում այդ գործողությունը։

2015 թվականի հուլիսին նախագահ Իլհամ Ալիևի հրամանով գնդապետ Ալիմարդանովը պարգևատրվել է «Հերոսության համար» մեդալով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել