Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է Տ. Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը

Դեկտեմբեր 19,2022 10:37

Ի ՏԷՐ ՀԱՆԳԵԱՒ
Տ. ՎԱՉԷ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՅՈՎՍԷՓԵԱՆԸ

Այսու կուգանք խոր ցաւով յայտնելու վախճանումը Հայաստանեայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցւոյ երիցագոյն եւ վաստակաշատ հոգեւորականերէն եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան՝ Տ. ՎԱՉԷ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՍ ՅՈՎՍԷՓԵԱՆԻ։

Հանգուցեալ Սրբազան Հօր կենսագրութեան եւ թաղմանական արարողութեանց հետ կապուած այլ մանրամասնութիւններ պաշտօնապէս կը յայտարարենք յառաջիկայ օրերուն։

Այսու մեր ցաւակցութիւնները կը յայտնենք Տ. Վաչէ Արքեպիսկոպոս Յովսէփեանի ընտանիքի անդամներուն եւ հարազատներուն եւ Թեմի հոգեւորականաց դասուն եւ հաւատացելոց։

Կ՛աղօթենք առ Աստուած, որ հանգուցեալ Սրբազան Հօր հոգին երկնային օթեւաններուն մէջ իր յաւիտենական հանգիստը գտնէ։
Յիշատակն արդարոց օրհութեամբ եղիցի։

Յովնան Արքեպիսկոպոս Տէրտէրեան
Առաջնորդ Միացեալ Նահանգաց Արեւմտեան Թեմի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031