«Այսօր արդեն 168 ժամ է՝ մենք շրջափակման մեջ ենք։ Կյանքը շարունակվում է»,-այսօր ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Նրա խոսքով․ «Ոչինչ չի փոխվել մեր որոշման մեջ։ Միակ տարբերակը, որ մենք պետք է գնանք առաջ այն ձեւով, որ մեր արժանապատվությունը պետք է պահպանենք»։
Վարդանյանն ասաց՝ ճգնաժամ է, պետք է պատրաստ լինենք ամեն ինչին։
Նա իրավիճակը համեմատեց 1990- ականների հետ, նշեց՝ նույն բաներն են․ «Բայց ես վստահ եմ, որ հաղթահարելու ենք այդ ամենը, հասարակության մեծ մասը պատրաստ է փոփոխությունների՝ այն, ինչ սկսել ենք, գնալու այդ ճանապարհով, դուք էլ աջակցելու եք։ Ես պայքարելու եմ արդարության համար եւ անտարբերության դեմ։ Ամեն ինչ անելու եմ, որ այդ անտարբերությունը դուրս գա»։