ՀՀ վերաբերյալ Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 2018 թվականի գնահատման շրջանակներում առաջարկվել է ապահովել, որ «էական վնասը»՝ որպես լիազորության չարաշահման հանցանքի տարր, համապատասխանի իրավական որոշակիության պահանջներին: Այս առաջարկությունը ՀՀ–ն դեռևս չի կատարել՝ չնայած ներկայացնելուց հետո օրենսդրական փոփոխություններ են կատարվել։
Օրենսդրական ոչ հստակ ձեւակերպման եւ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվող հանցակազմերի պարագայում էական վնասը բնութագրելիս խնդիրներ են առաջանում՝ ազդելով քննության ողջ ընթացքի վրա։
2022 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգիրքը առանձին հանցակազմերի առնչությամբ որոշակիացրել է էական վնասի բնութագիրը։ Ինչպես օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածը, որը նախատեսում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, գույքային վնասի դեպքում էական է համարվում խոշոր չափերի գույքային վնասը։
Իսկ Քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածը հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը սահմանելիս խոշոր չափ է համարում 5 միլիոն դրամը չգերազանցող գումարը, առանձնապես խոշոր չափ՝ 5 միլիոն դրամը։
Կարդացեք նաև
Ակնհայտ է, սակայն, որ էական վնասը կարող է լինել ինչպես գույքային, այնպես էլ ոչ գույքային։ Իսկ ոչ գույքային վնասի պարագայում էական վնասի հասկացությունը մնում է անորոշ եւ տարատեսակ մեկնաբանություններ ստանում։
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ