Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնկալում ու պահանջում եմ, որ իմ երկրում ինձ սպասարկեն հայերեն․ Յաշա Սոլոմոնյան

Դեկտեմբեր 18,2022 23:46

« Հայկական ճամփորդական ակումբ»-ի հիմնադիր Յաշա Սոլոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։
Երկար էի մտածում՝ խոսե՞լ այս մասին, թե ոչ։

Որքան էլ հանդուրժող եմ այլազգիների հանդեպ, որքան էլ դրական եմ վերաբերվում Հայաստանում օտարազգի մասնագետների ներգաղթին, նորմալ եմ համարում, որ նրանք ինտեգրվեն մեր հասարակությունում, աշխատեն ու ապրեն, բայց միևնույն է, ես չե՛մ ընդունում վերջին ամիսներին, հատկապես սպասարկման ոլորտում սնկի պես աճող օտարազգի ներկայացուցիչների առկայությունը, ովքեր չեն խոսում հայերեն։

Ինձ լրիվ մեկ է, թե իրենց մայրենի լեզուն որն է՝ անգլերե՞ն, ռուսերե՞ն, չինարե՞ն, թե՞ գերմաներեն։ Ես ակնկալում ու պահանջում եմ, որ իմ երկրում ինձ սպասարկեն ՀԱՅԵՐԵՆ։

Հասկացե՛ք, ես վարժ խոսում եմ 3 օտար լեզուներով, բայց չեմ ցանկանում ռեստորանում կամ սրճարանում հայերենից բացի այլ լեզվով պատվեր անել, չեմ ցանկանում վարսավիրանոցում օտար լեզվով բացատրել, թե մազերս ոնց կտրեն, տաքսու մեջ օտար լեզվով ներկայացնել երթուղիս։

Չե՛մ ուզում, ախպե՛ր։ Ես դրա իրավունքն ունեմ իմ անձնագրով ու Սահմանադրությամբ։
Ես Ի՛Մ տանն եմ։
Ես Ի՛Մ երկրում եմ, որտեղ անգամ «գարունն է հայերեն գալիս» չէ՞։
Հաջորդիվ սկսելու եմ բոյկոտ՝ նշելով այն հաստատությունների անունները, որտեղ շեղվում են էս ճշմարտությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aren says:

    )))
    Դու գնա սկզբից անուն ազգանունդ փոխիր, հետո՝ հայերեն գրագետ գրել սովորիր, վերջում՝ «լոլոներ» հոխորտա։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031