Hraparak.am -ի տեղեկություններով, քիչ առաջ կյանքին հրաժեշտ է տվել ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:
Նա տևական ժամանակ է, ինչ բուժվում էր ծանր հիվանդությունից, իսկ վերջին օրերին նրան տեղափոխել էին Գերմանիայի Դաշնություն` բուժման: Այսօր առողջական վիճակը կտրուկ վատացել է, և Գալուստ Գրիգորիչի կյանքը փրկել չի հաջողվել: