ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ «նախատեսվում է կոնտեյներներ բերել ակցիայի մասնակիցների համար, ովքեր փակել են Լաչինի միջանցքը, քանի որ եղանակային պայմանները գնալով վատանալու են»։ Փաստորեն, միջազգային կոչերն արդյունք չեն տալիս, հակառակը՝ ադրբեջանցիները ավելի են պնդանում՝ շրջափակման մեջ պահելով 120.000 մարդու։