ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր Գորիսում էի, որտեղ ժամանակավոր ապաստան են գտել մեր արցախցի հայրենակիցները, ովքեր չեն կարողանում վերադառնալ իրենց տներ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով։
Գորիսում ապաստանած մեր հայրենակիցների կեցության հարցերը պատշաճ լուծում են ստացել Սյունիքի մարզպետարանի ջանքերով, իսկ նրանց բժշկական օգնության հարցերով էլ զբաղվում է Գորիսի բժշկական կենտրոնը։
Գորիսի ԲԿ տնօրենի հետ այցելեցինք երկու պացիենտների, որոնք հետվիրահատական խնամք են ստանում ԲԿ անձնակազմի կողմից և բարեհաջող ապաքինվում են։