Ս.թ. դեկտեմեբրի 16-ին Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) հայտարարեց, որ 2023թ.-ի Վաշինգտոն քաղաքում Համագումարի Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի և Հայաստանում Համագումարի Երևանի ամառային փորձնակների ծրագրի համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2023թ.-ի հունվարի 10-ը:
Ութշաբաթյա ամառային ծրագիրը նախատեսված է հայկական արմատներով ուսանողներին հնարավորություն ընձեռել ապրել և աշխատել երկրի մայրաքաղաքում՝ միաժամանակ մասնակցելով կրթական, սոցիալական և մշակութային գործունեության մի ամբողջական ծրագրի: Ուսանողներին, ովքեր ընդունվում են Վաշինգտոն քաղաքի ծրագրում, աջակցում են, որպես փորձնակ, աշխատանքի անցնել կոնգրեսական գրասենյակներում, վերլուծական կենտրոններում, լրատվամիջոցներում, կառավարական գերատեսչություններում կամ հասարակական կազմակերպություններում՝ հիմնվելով իրենց կրթության և հետաքրքրությունների վրա:
Բացի այդ, Համագումարի փորձնակները հնարավորություն կունենան քննարկել ամերիկահայերի խնդիրները Կոնգրեսականների և պետական այլ պաշտոնյաների, արդյունաբերության մասնագետների և հայտնի գիտնականների հետ՝ «Կապիտոլիումի գաղափարներ» և «Դասախոսությունների շարք» ծրագրերի միջոցով:
Ամերիկայի հայկական համագումարի Ամառային փորձնակների ծրագիրը՝ հիմնադրված 1977թ.-ին, առաջին փորձնակների ծրագիրն էր, որն առաջարկվել էր Ամերիկայում հայկական կազմակերպության կողմից: Մինչ օրս ավելի քան 1200 հայկական արմատներով ուսանողներ համալրել են Համագումարի փորձնակների շրջանավարտների շարքերը: Իր ամենավաղ ժամանակներից հայ համայնքը հետևողականորեն աջակցել է Համագումարի Ամառային փորձնակների ծրագրին՝ Ռիչարդ Թուֆենկյան հիշատակի հիմնադրամի, Ջոն Հանեսյանի անվան կրթաթոշակային հիմնադրամի, Արմեն Ասթարջյանի անվան կրթաթոշակային հիմնադրամի, Օհանյան հիշատակի հիմնադրամի, Ջեյմս և Քոնի Մելիքյանների և Վարդանանց ասպետների կողմից խոշոր նվիրատվություներով: 2003թ.-ին Համագումարի ամառային փորձնակների ծրագիրը վերանվանվեց ի պատիվ Արամ և Ֆլորենս Թերջենյանների և Էննի Թոմասի՝ ծրագրին իրենց առաջնորդությամբ 1 միլիոն դոլար նվիրատվության մասին հայտարարությունից հետո:
Կարդացեք նաև
Վաշինգտոնում Թերջենյան-Թոմաս ամառային փորձնակների ծրագրի համար մասնակի բնակարանային կրթաթոշակներ հասանելի են որակավորված ուսանողներին՝ մրցութային հիմունքներով: Դիմումները հասանելի են Համագումարի կայքում:
Համագումարն առաջարկում է նաև նմանատիպ փորձնակների ծրագիր Հայաստանում, Երևան քաղաքում: Արդեն 16-րդ տարին է, ինչ Երևանի փորձնակների ծրագիրը ուսանողներին հնարավորություն է ընձեռում ապրել և աշխատել աշխարհի պատմական և մշակութային առումներով ամենահարուստ երկրներից մեկում: Ուսանողները կաշխատեն Հայաստանի պետական գերատեսչություններում, հասարակական կազմակերպություններում, բժշկական կենտրոններում կամ լրատվամիջոցներում, ինչպես նաև կհանդիպեն Հայաստանի պետական պաշտոնյաների հետ և կշրջեն պատմական վայրերով ամբողջ երկրով մեկ:
Հետաքրքրված դիմորդները կարող են գտնել պատմություններ, գրառումներ և վկայություններ անցյալ տարվա փորձնակների ծրագրի շրջանավարտներից Համագումարի փորձնակների բլոգում և կարող են դիտել լուսանկարների ալբոմները Համագումարի Թերջենյան-Թոմաս փորձնակների ծրագրի շրջանավարտների ֆեյսբուքյան էջում:
Համագումարի փորձնակների ծրագրերի մասին հավելյալ մանրամասների կամ դիմումի գործընթացի հետ կապված աջակցության համար խնդրում ենք կապ հաստատել Վաշինգտոն քաղաքում Փորձնակների ծրագրի տնօրեն Ջոզեֆ Փայաթի հետ՝ 202-393-3434 ներք. 336 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. փոստով:
Ամերիկայի հայկական համագումար