Խորվաթիայի եւ Մարոկկոյի ազգային հավաքականներն այսօր Քաթարի Էր-Ռայան քաղաքի «Խալիֆա» ստադիոնում որոշեցին ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակրին:
Երրորդ տեղի համար խաղում, որն անվանում են նաեւ սփոփանքի եզրափակիչ, խորվաթները Յոշկա Գվարդիոլի եւ Միսլավ Օրշիչի գոլերի շնորհիվ հաղթեցին 2:1 հաշվով: Մարոկկոցիներից միակ պատասխան գոլի հեղինակ դարձավ Աշրաֆ Դարին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ