Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում Դավիդ Նավարան (Չեխիա), Մացիեժ Կլեկովսկին (Լեհաստան) եւ Շանթ Սարգսյանը (Հայաստան) 22 հնարավորից վաստակել են 17,5-ական միավոր եւ լրացուցիչ գործակիցներով մրցաշարային աղյուսակում դասավորվել նույն հաջորդականությամբ:
Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, 16,5 միավորով պայքարն ավարտել է 9-րդ հորիզոնականում:
Այսօր նույն վայրում մեկնարկում է ռապիդ շախմատի Եվրոպայի առաջնությունը, որտեղ նույնպես Հայաստանի երկու ներկայացուցիչները կստուգեն իրենց հնարավորությունները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ