Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։
Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է․
«Մեր աշխարհն այսօր խաղաղության, բարության ու հանդուրժողականության կարիք ունի։ Աշխարհը Ձեզ պես նվիրված մարդկանց կարիք ունի, ում ձայնը լսելի է, ում խոսքն ընդունելի է, ում ասելիքը՝ սպասված:
Իմ մեջ որպես թանկ հիշողություն եմ պահում անցյալ տարի որպես Հայաստանի Հանրապետության նախագահ իմ այցը Վատիկան և հանդիպումը Սրբազան Քահանայապետիդ հետ:
Կարդացեք նաև
2016 թվականին Ձեր պատմական այցը Հայաստան մեծ նշանակություն ուներ մեր երկրի ու ողջ աշխարհի հայերի համար։ Դա անմոռանալի ու պատմական այց էր ամբողջ քրիստոնյա աշխարհի՝ և հույսի շող՝ մեզ համար, որ մեր տարածաշրջանում և առհասարակ ողջ աշխարհում ավելի քիչ կլինեն հակամարտությունները»։
ՀՀ ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ