Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է աշխատանքային այցով Երևան ժամանած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով անդամ (նախարար) Բախիտ Սուլթանովին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Եվրասիական տնտեսական միությանն անդամության շրջանակում տնտեսական մրցակցության ոլորտում համագործակցության զարգացման ընթացիկ և հետագա ուղղություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես կողմերն անդրադարձ են կատարել ԵԱՏՄ իրավապայմանագրային բազայի կատարելագործման, այդ թվում՝ հակամենաշնորհային կոմպլաենսի նոր մեխանիզմի ձևավորման, իրավակիրառ ոլորտին առնչվող, տեղեկատվության հավաքագրման թվայնացման և այլ հարցերի:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև 2023 թվականի փետրվարին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով խորհրդակցության օրակարգի շուրջ, ինչպես նաև քննարկել բիզնեսի ներկայացուցիչների համար Երևանում հանդիպման կազմակերպման հնարավորությունը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ