Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է`
Դեկտեմբերի 19-ից կվերսկսվեն պարապմունքները բոլոր այն կրթական հաստատություններում, որտեղ ուսումնական գործընթացը դադարեցվել էր Արցախը Հայաստանից սնուցող միակ գազատարի աշխատանքը Ադրբեջանի կողմից խափանելու պատճառով։
Դեկտեմբերի 14-17-ը բաց թողնված պարապմունքները կիրականացվեն դեկտեմբերի 26-28-ն ընկած ժամանակահատվածում:
Ուսումնական գործընթացը դադարեցրած հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների սովորողների դասերը կազմակերպվել են դեկտեմբերի 14-17-ն ընկած ժամանակահատվածում:
Կարդացեք նաև
6-օրյա ռեժիմով աշխատող ուսումնական հաստատություններում դեկտեմբերի 14-ին բաց թողնված դասաժամերը կլրացվեն հաջորդ շաբաթվա օրերին:
ԱՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ