Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Խաչատրյան. Հայկական կողմը կարող է ռուսական զորքերի մանդատը բարձրացնելու ու նրանց՝ որպես միջազգային խաղաղապահ մանդատ տալու մասին մտածել․ «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 17,2022 09:53

Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելուց՝ «Լաչինի միջանցքը» փակելուց հետո ՀՀ իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ, իրար հերթ չտալով, ելույթներ են ունենում ու մեղադրում Արցախում խաղարարար առաքելություն իրականացնող ռուսական զորակազմին, թե իրենց պատասխանատվության գոտու անվտանգ երթեւեկը չեն ապահովում:

«Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, տեղեկացավ, որ իշխանության ներսում ոչ բոլորն են վատ տրամադրված Ռուսաստանի դեմ, ավելին՝ որոշներն այն տեսակետին են, որ խաղաղապահներին շատ ավելի լայն լիազորություններ պետք է տրվեն: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, օրինակ, վստահ է՝ եթե Ռուսաստանն այժմ Ուկրաինայի հետ պատերազմի մեջ չլիներ, ապա, պարզ է, նրա ձայնի տոնայնությունը բոլորովին այլ կլիներ: «Այս ամենը պետք է հաշվի առնել ու հասկանալ՝ ՌԴ-ն ունեցած մանդատով արդյոք կարողանում է իր առջեւ դրված խնդիրը լուծել: Այո, պարտավոր է լուծել, բայց կարողանո՞ւմ է լուծել: Սա՛ է խնդիրը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է նա:

«Իսկ եթե չի կարողանում լուծել, ապա ի՞նչ անել»,- մեր հարցին ի պատասխան՝ պատգամավորն արձագանքում է՝ այդ հարցում հայկական դիվանագիտությունից շատ բան կախված չէ: «Եթե չի կարողանում, ապա հայկական կողմը կարող է ռուսական զորքերի մանդատը բարձրացնելու ու նրանց՝ որպես միջազգային խաղաղապահ մանդատ տալու մասին մտածել: Սրանք բացարձակ իմ մտորումներն են»,- բարձրաձայնում է ՔՊ-ական պատգամավորը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031