Լրահոս
Օրվա լրահոսը

Սամանթա Փաուեր. Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, քանի որ հակառակ դեպքում դա կարող է լուրջ հումանիտար ճգնաժամի պատճառ դառնալ. «Ամերիկայի ձայն»

Դեկտեմբեր 17,2022 09:40

Միջազգային հանրությունն արձագանքել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված կացությանն ու Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման դադարեցմանը: Հիշեցնենք, որ այս պահին միջանցքը շարունակում է մնալ փակված, սակայն Լեռնային Ղարաբաղի բնակչության գազամատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, նշել է Փրայսը՝ շեշտելով՝ առաջ շարժման ճանապարհը բանակցությունների միջոցով է։

Ավելի ուշ պետքարտուղարության խոսնակը անդրադարձել է նաև գազի մատակարարման խափանումների մասին հաղորդումներին՝ խաղաղ բնակչության թիրախավորումը որակելով անընդունելի։

«Էներգետիկ ենթակառուցվածքի ցանկացած խափանում կարող է հանգեցնել մարդասիրական ճգնաժամի, հատկապես ձմեռային ամիսներին: Եթե միտումնավոր է, ապա անընդունելի է թիրախավորել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը»,- ընդգծել է Փրայսը։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը իր հերթին թվիթերյան գրառման մեջ նշել է, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, քանի որ հակառակ դեպքում դա կարող է լուրջ հումանիտար ճգնաժամի պատճառ դառնալ։ «Այդ միջանցքը չափազանց կարևոր է սննդամթերք և դեղամիջոցներ մատակարարման համար, որոնց հոսքը պետք է անխափան լինի»,–ասված է գրառման մեջ։

Իր հերթին, Բրյուսելում ընդգծել են, որ «լուրջ մտահոգությամբ» հետևում են զարգացումներին։ ԵՄ-ը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին «ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Նման ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը և առաջացնում հումանիտար մտահոգություններ: Այդ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով: ԵՄ-ն կրկնում է զսպվածության իր կոչը և պատրաստ է նպաստել վերոնշյալ ջանքերին»,- նշված է հայտարարության տեքստում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031