Լրահոս
Օրվա լրահոսը

Թումանյանը՝ Արցախի բարբառով

Դեկտեմբեր 17,2022 12:00

Օրերս Էջմիածնի Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցը հյուրընակալել էր «Դիզակ արտ» մշակութային երիտասարդական կենտրոնի սաներին։ Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Արտյոմ Հարությունյանը, «Դիզակ արտի» սաները երաժշտական դպրոցում ներկայացրել են Հովհաննես Թումանյանի հեքիաթների համադրված տարբերակը։

«Դիզակ արտ» մշակութային երիտասարդական կենտրոնի սաները Հադրութից եւ հարակից շրջաններից տեղահանված ընտանիքների երեխաներ են, որոնք այժմ բնակություն են հաստատել Երեւանում։

«Դիզակ արտ» կենտրոնը գործում է 2021թ. մարտի 1-ից, կազմավորվել է պատերազմից հետո։ Այժմ էլ քայլեր են ձեռնարկվում, որ դառնա Արցախի կառավարությանն առընթեր ՊՈԱԿ։ Մեր համագործակցությունը տարիների պատմություն ունի, որովհետեւ Էջմիածինն ու Հադրութը քույր քաղաքներ են։ Մեր մշակութային համագործակցությունը միշտ եղել է։ Այժմ, ցավոք սրտի, Հադրութ չենք կարող այցելել, բայց Հադրութի բնակիչների հետ սերտ համագործակցությունը շարունակվում է։

Առաջիկայում էլի ծրագրեր ունենք մեր երաժշտական դպրոցում՝ «Դիզակ արտ» կենտրոնի երեխաների հետ»,-ասաց Արտյոմ Հարությունյանը։
«Դիզակ արտ» մշակութային երիտասարդական կենտրոնի սաները բեմադրել էին Թումանյանի «Սուտլիկ որսկանը», «Շունն ու կատուն» ու «Մի կաթիլ մեղրը», միքս էր արված՝ եւ Արցախի բարբառով էր, եւ գրական հայերենով։ Կարեւոր է, որ մարդիկ, թեկուզ այս պահին Հադրութում չեն ապրում, բայց փորձում են մշակույթը, բարբառը պահպանել»,-ասաց Էջմիածնի Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի տնօրենը։

Նա հիշեցրեց, որ «Դիզակ արտ» կենտրոնի տնօրենն է Լիանա Պետրոսյանը, համահիմնադիրներից մեկն էլ Երազիկ Ավանեսյանն է, որը ժամանակին Հադրութի շրջանային վարչակազմի մշակույթի եւ կրթության բաժնի պետն էր, այժմ՝ Հայաստանում Արցախյան շտաբի նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության բաժնի պետը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է
Արտյոմ Հարությունյանը

«Առավոտ» օրաթերթ
16.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031