Դեկտեմբերի 16-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի ունեցավ ՀԳՊԱ-ի հոգաբարձուների խորհրդի նիստ։ Օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցը։
Նիստը վարում էր Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը։ ՀԳՊԱ-ի ռեկտորի թափուր պաշտոնին իր թեկնածությունն էր առաջադրել ՀԳՊԱ-ի ռեկտորի պաշտոնակատար, ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը, ով Հոգաբարձուների խորհրդին ներկայացրեց ՀԳՊԱ-ի գործունեության զարգացման նախընտրական իր ծրագիրը։ Կարճ հարցերից և պատասխաններից հետո ներկաներն անցան Հաշվիչ հանձնաժողովի ձևավորմանը, որից հետո սկսվեց ռեկտորի ընտրության գաղտնի քվեարկությունը։
Արդյունքում Արամ Իսաբեկյանը միաձայն ընտրվեց «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտոր։ Հոգաբարձուների խորհուրդը շնորհակալություն հայտնեց Արամ Իսաբեկյանին կատարված աշխատանքի և գրանցած արդյունքների համար և ցանկացավ նորանոր հաջողություններ:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ