«Շատ հրատապ ենք որոշել նախաձեռնել այս հավաքը։ Ժամանակներն են այդպես, մարտահրավերները մեր առջեւ շատ կտրուկ են։ Արդեն 4 օր է թշնամին փակ է պահում Արցախը կապող միակ ճանապարհը եւ 120.000 արցախցիներ կանգնած են հումանիտար աղետի եզրին։ Մենք պետք է ցույց տանք աշխարհին եւ ինքներս մեզ, որ անտարբեր չենք մեր հայրենակիցների ճակատագրի հանդեպ»»,-Գորիսի մտավորականների կողմից հրավիրված հանրահավաքում ասաց Արթուր Խոջաբաղյանը։
Ըստ նրա՝ արցախցիները նույնպես պետք է զգան, որ Հայաստանի բոլոր քաղաքներում արցախցիների թեւ թիկունք կանգնած են։
Կարդացեք նաև
Բանաստեղծ Լեւոն Սահակյանը դիմելով արցախցիներին՝ համբերության կոչ արեց։ Վերջինս մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ Չկարողացանք այս հաղթանակը վավերագրել ու ապացուցել։ «Բայց լինենք լավատես։ Եթե այսքան տարի մենք որպես ազգ չենք վերացել, ապա համոզված եղեք՝ որ հայը հաղթելու է։ Թե ինչպես, ինչ միջոցներով, դա արդեն ուրիշ հարց է»,-ասաց Լեւոն Սահակյանը։
Գորիսեցիները հայտարարեցին, որ սա կյանքի պայքար է, եւ իրենք արցախցիների կողքինն են։ Նշենք, որ հավաքը սակավաթիվ էր։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ