Ադրբեջանցի լրագրողները երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ներթափանցել են Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի մոտակայքում գտնվող Եղիշե Առաքյալի վանք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
«Եկեղեցին չեզոք գոտում է: Մենք դեռեւս չգիտենք, թե ինչպես են իրենք կարողացել մտնել եկեղեցի եւ ինչ են արել այնտեղ: Եկեղեցին Մատաղիսից 5-6 կմ հեռավորության վրա է, եւ այն ավելի մոտ է ադրբեջանական դիրքերին, քան մեր, դրա համար գուցե իրենք կարողացել են հեշտությամբ ներթափանցել: Մենք չգիտենք՝ այդ հատվածում խաղաղապահներ կան, թե՝ ոչ: 2021 թվականին տեսանյութ էր տարածվել համացանցում, որտեղ երեւում էր, որ զինված ադրբեջանցիները մտնում են Մատաղիսի Սուրբ Գեւորգ եկեղեցի եւ պղծում այն: Այն սխալմամբ ներկայացվեց որպես Եղիշե Առաքյալի վանք, բայց այն հստակ Մատաղիսի գյուղամիջյան եկեղեցին էր, անգամ գյուղի ջրամբարն էր երեւում»,- նշեց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: