Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո՛, դիմում գրել եմ»․ Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյան

Դեկտեմբեր 16,2022 21:55

«Սիսիանի համայնքի ղեկավարից հրաժարվելու դիմում այո՛, ներկայացրել եմ, բայց դա պիտի հաստատվի ավագանու նիստում։ Գործող կարգի համաձայն, ավագանու նիստը պիտի հրավիրվի 5-օրյա ժամկետում»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը։ Ըստ էության, վերջինիս խոսքով՝ հնարավոր է ավագանու նիստ չհրավիրվի։ Ավագանու նիստը հրավիրվել է դեկտեմբերի 19-ին։

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 12-ին կայացած նորընտիր ավագանու առաջին նիստում չնայած համայնքի ղեկավար էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանը, սակայն դրանից հետո երկու անգամ ավագանու նիստ է հրավիրվել, սակայն քվորում չլինելու պատճառով նիստերը չեն կայացել։ Նիստի օրակարգում մեկ հարց էր՝ նորընտիր համայնքապետի երդումը Սիսիան համայնքի բնակիչներին։

Սիսիանի ավագանու անդամի մանդատ ստացած երեք ուժերի՝ «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան» կուսակցությունների եւ «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված բոլոր թեկնածուները բացարկի դիմումներ են ներկայացրել :

Գործող ավագանին պետք է արձանագրի Արմեն Հակոբջանյանի հրաժարականը, որից հետո պետք է նշանակվի համայնքապետի պաշտոնակատար։ Սիսիանում նաեւ նշանակվելու է ավագանու նոր ընտրություններ։ Նախատեսվում է, որ այն կկայանա եկող տարվա մարտի 23-ին։

Ավելացնենք, որ Արմեն Հակոբջանյանը Ջերմուկում էր՝ մասնակցելու վարչապետի հետ հանդիպմանը։ Հիշեցնենք, կառավարող ուժի ակտիվը դեկտեմբերի 17-ին հավաքվելու է Ջերմուկում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031