Այսօր Արցախի ապաշրջափակման պահանջով ցույց տեղի ունեցավ նաեւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջեւ: «Կամք» նախաձեռնության անդամները պահանջում էի, որ իրենց նամակ-պահանջը անձամբ դեսպանը ստանա: Վահագ Չախալյանը դեսպանին տաս րոպե ժամանակ տվեց, այլապես, սպառնաց, մտնել դեսպանատուն:
«Արցախահայությունը կյանքի իրավունք ունի: Արցախը հանք չէ, Արցախը մեզ համար սրբազան հայրենիք է եւ մենք թույլ չենք տա ոչ մի երկրի՝ մեր հայրենիքին վերաբերվել, որպես հանքավայր»,- ասաց նա՝ պահանջելով վայրկյան առաջ բացել Արցախի կյանքի ճանապարհը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ցույցին մասնակցող Նաիրի Հոխիկյանն իր ելույթում հայտարարեց՝ Մեծ Բրիտանիան այն պետությունն է, որը բոլոր ժողովուրդների համար եղել է ողբերգության աղբյուր:
Մանրամասները՝ տեսանյութում
Ավելի ուշ, ցուցարարներին անվտանգության աշխատակիցները փոխանցեցին, որ դեսպանատանն ընդհանրապես մարդ չկա, դեսպանատան ոչ մի աշխատակից աշխատավայրում չէ: Նախաձեռնության անդամներից պատվիրակությունը բարձրացավ շենք՝ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, հավաստիանալու, որ շենքում որեւէ աշխատակից չկա: Հավաստիանալուց հետո, ցուցարարները հեռացան՝ հուսով, որ իրենց ցույցի եւ պահանջի մասին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանն, այնուհանդերձ, կտեղեկանա: Վահագն Չախալյանը համոզմունք հայտնեց, որ այդ երկիրը շահառու է այս գործընթացում, դրա համար էլ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները լուռ հեռացել են:
Մանրամասները՝ տեսանյութում
Ցուցարարները շոկոլադե «ոսկե դրամներ» նետեցին դեսպանատան մոտ՝ հորդորելով հավաքել դրանք ու այդկերպ հարստանալ՝ հանգիստ թողնելով մեր հայրենակիցներին:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ռուսական գործակալական ցանցը գրոհում է շեղելու համար իրական թիրախից