Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում կկայանա ՀՖՖ 23-րդ հերթական ժողովը
Ժողովի օրակարգային հարցերից մեկը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունն է:
ՀՖՖ Անդամների կողմից առաջադրվել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի 15 թեկնածու, որոնցից 14-ի թեկնածությունը հաստատվել: Ստորև ներկայացնում ենք ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածուների և նրանց առաջադրած ՀՖՖ Անդամների ցանկը:
ՀՖՖ Ընտրական կոմիտեն իրականացրել է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածուների ընտրվելու իրավունքի և համապատասխանելիության ստուգում։ Արդյունքում կոմիտեն, հիմք ընդունելով ՀՖՖ կանոնադրության 30-րդ հոդվածի 4-ի ա) ենթակետը, կայացրել է որոշում՝ «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Մարգարյանին թեկնածուների պաշտոնական ցանկում չներառելու մասին։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա