Աշխատանքային խորհրդակցություն ԱՀ նախագահի մոտ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը և շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, դրա հաղթահարմանն ուղղված քայլերը։
Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը:
ԱՀ Նախագահի աշխատակազմի
Տեղեկատվության գլխավոր վարչություն