Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում այսօր կատարվողը կհանգեցնի արցախահայության վերացման. Սուրեն Մանուկյան

Դեկտեմբեր 16,2022 20:44

Այսօր, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ՝ Արցախի ապաշրջափակման պահանջով ցույցին մասնակցում էր նաեւ ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Բերձորի միջանցքի արդեն հինգ օր լինելու փաստին եւ դրա հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակին, Սուրեն Մանուկյանն ասաց, որ այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ կետի իրագործումն է։ Այսինքն, այնպիսի պայմանների ստեղծում, որը կբերի արցախահայության՝ որպես առանձին մի խմբի վերացմանը։

Միջազգային փորձից, նա ցեղասպանության կանխարգելման օրինակներ բերեց. «2008 թվականին Քենիայի դեպքը, երբ նոր սկսված ցեղասպանությունը կանխվեց դիվանագիտական ճնշմամբ, երբ մարդիկ ֆիզիկապես եկան այն երկիր, որտեղ կարող էր ցեղասպանություն լինել։ Կամ երկրորդ ճանապարհը, որով կանխվել կամ գոնե կանգնեցվել են ցեղասպանություններ՝ դա երրորդ ուժի ռազմական ներկայությունն է՝ գործուն ներկայություն և ոչ դիտորդի կարգավիճակում»։

Բանախոսը կարեւոր է համարում չընկնել մտայնության մեջ, որ եթե մենք գիտենք այստեղ ինչ է կատարվում, ապա ամբողջ աշխարհը գիտի․ «Շատ դեպքերում մեզ թվում է, որ մեր ճշմարտությունը բացարձակ ճշմարտություն է աշխարհի համար։ Որպեսզի աշխարհն ինչ-որ բան անի, դու պետք է նրան համոզես, ահազանգես, ամեն օր համառորեն ասես։ Շատ դեպքերում, երբ ասում ենք աշխարհը լուռ է, նախ պետք է մեզ հարցնենք՝ մենք աշխարհին նորմալ քանակի, բավարար համառությամբ ասե՞լ ենք այդ մասին»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031