Ադրբեջանի կողմից Արցախը ՀՀ-ին կապող միակ՝ Բերձորի միջանցքի փակման հետեւանքով Արցախում սննդի պաշարների խնդիր կա, հումանիտար ճգնաժամը խորանում է։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա շեշտեց, որ ադրբեջանցի «բնապահպանները» վաղը կարող են այլ ակտիվիստներով փոխարինվել, ուստի նման դեպքերի կրկնությունը պետք է բացառել։ Պատգամավորի խոսքով՝ այդ «բնապահպանների» քաղաքական պահանջները բացահայտեցին, որ սա իրականում թուրք-ադրբեջանական կազմակերպված ծրագիր է։
Թագուհի Թովմասյանը նաեւ նշեց, որ Ադրբեջանին զսպելու միջոցներից մեկը միջազգային պատժամիջոցներն են․ «Միջազգային գործընկերների հետ շփումներում մեր պահանջն այն է, որ եթե Ադրբեջանին համարում են ագրեսոր, ուրեմն համապատասխան գործողություններ են պետք։ Կոշտ մեթոդներ են պետք, որպեսզի Ադրբեջանն այլեւս չփակի Բերձորի միջանցքը։ ՄԱԿ-ից ակնկալում եմ, որ նվազագույնը հումանիտար բեռ փոխադրեն։ Հատուկ՝ հումանիտար բեռով ինքնաթիռ կարող են իջեցնել Ստեփանակերտ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ