Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Հայ ժողովուրդն ակնկալում է, որ ԵՄ դիտորդական առաքելության մանդատի ժամկետը կերկարաձգվի». Ազգային-ժողովրդավարական Բևեռ

Դեկտեմբեր 16,2022 19:11

Բևեռի ակցիան Գեղարքունիքում՝ ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգման և միջազգային խաղաղապահների տեղակայման ակնկալիքով

Այսօր դեկտեմբերի 16-ին, առավոտյան ժամը 11:00-ին, Ազգային-ժողովրդավարական Բևեռը ակցիա իրականացրեց Գեղարքունիքի մարզում՝ Մարտունիում, որտեղ տեղակայված է ԵՄ դիտորդական խումբը:

Բևեռի ներկայացուցիչներն իրենց ելույթներում շնորհակալություն հայտնեցին դիտորդական խմբին՝  ՀՀ-ում  իրականացրած առաքելության համար՝  նշելով, թե հայ ժողովուրդն ակնկալում է, որ ԵՄ դիտորդական առաքելության մանդատի ժամկետը կերկարաձգվի:

Միաժամանակ բարձրացվեց նաև շփման գծում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտությունը:

Կից ներկայացնում ենք Բևեռի ակցիայի մասին պատմող լուսանկարներն ու տեսանյութերը:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031