Դատավորների ընդհանուր ժողովում դեկտեմբերի 13-ին դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրվեց Սիմոն Ֆարմանյանը՝ 92 ձայնով:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանի տեղեկացմամբ՝ ժողովին մասնակցել է 199 դատավոր։
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ դատավորների ընդհանուր ժողովին Ադրբեջանի գործողություններին անդրադարձ կատարվե՞լ է, որոնք հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին, Լիլիթ Շաբոյանը պատասխանեց․ «Նիստը տեղի է ունեցել օրակարգով, որը նախապես հայտարարվել է։ Այդ օրակարգով էլ նիստը շարունակվել է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ