Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարը. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարն ընդունեց Արտակ Բեգլարյանին եւ Գեղամ Ստեփանյանին

Դեկտեմբեր 16,2022 19:22

Արցախի պետնախարարի խորհրդական, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի կարծիքով, ադրբեջանական կողմից Արցախի հանրապետությունում այսօր գազամատակարարումը վերականգնելու երկու պատճառ կա. կամ ադրբեջանական իշխանությունները հասկացել են, որ դատարկ եւ վատ բան են արել՝ առաջին հերթին իրենց համար, կամ, որ ավելի հավանական է, միջազգային մեծ ճնշում կա եւ իրենք հասկացել են, որ ստիպված են լինելու մեծ գին վճարել իրենց գործողությունների դիմաց:

Այսօր, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ, որտեղ Արտակ Բեգլարյանն անժամկետ նստացույց է հայտարարել, շարունակվող ցույցի ժամանակ, Արտակ Բեգլարյանը հայտարարեց, որ կարճաժամկետ ծրագրում պետք է շարունակել եւ ավելացնել միջազգային կառույցների միջոցով ճնշումը, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի: Սակայն, միաժամանակ, պետք է հասկանանք եւ պատրաստ լինենք նրան, որ Ադրբեջանի կողմից նման գործողությունները պարբերական բնույթ են կրելու, հետեւաբար, կարեւոր է նաեւ առաջիկայի համար ձեռնարկվելիք քայլերը՝ ՄԱԿ-ի մշտական անդամ հինգ երկրներից:

Արտակ Բեգլարյանը կրկնեց պահանջները՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն եւ առնչվող բոլոր կառույցները պետք է Արցախում գրասենյակներ ունենան, Արցախի ժողովրդին անվտանգության միջազգային կայուն երաշխիքներ տրամադրվեն, թե ի՞նչ ձեւով, արդեն կառույցում կորոշեն, Արցախի պարագայում ինքնորոշման հարցը մնում է գլխավոր սկզբունք եւ «ճանաչում հանուն փրկության» բանաձեւը պետք է գործի:

Հանրահավաքից հետո, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարն ընդունեց Արտակ Բեգլարյանին եւ Գեղամ Ստեփանյանին:

Զրույցից հետո, Արտակ Բեգլարյանն ասաց, որ ՄԱԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ Նյու-Յորքի կենտրոնակայանում տեղյակ են բողոք-պահանջներից եւ քննարկում-որոշումներից հետո, արդյունքների մասին, լրացուցիչ կտեղեկացնեն: Հայկական կողմի ներկայացուցիչները հետաքրքրվել են նաեւ, թե Բերձորի միջանցքի փակման եւ 120 հազար արցախահայերի իրավունքների խախտման առիթով ինչո՞ւ է լռում ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բողոքի ցույցերը դեռ կշարունակվեն:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը լռում է որովհետև երբ 2018ին պետք է Գլխավոր Հանձնակատարի ներկայացուցիչ նշանակվեր Հայաստանում ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես մերժեց և հիմա ազնիվ է՞ նման պահանջ դնել։ Մնացականյան Զորիկի կերած բողկերը մի հատ մաքրեք հետո սենց հարցեր տվեք

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031