ԵԽԽՎ-ն կոչ է անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: Այս մասին ասվում է Հայաստանի և Ադրբեջանի հարցերով չորս համազեկուցողների համատեղ հայտարարության մեջ:
«Մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքում ազատ տեղաշարժի դադարեցմամբ, որը զգալի դժվարություններ է պատճառում բնակչությանը,- ասվում է համազեկուցողների համատեղ հայտարարության մեջ: – Միջանցքով պետք է շուտափույթ վերականգնվի մարդկանց և ապրանքների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ Մենք կոչ ենք անում 2020թ. նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ»,- ասվում է հայտարարության մեջ:
Դրանում նաև նշվում է, որ ստեղծված իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելուն ուղղված դիվանագիտական ջանքերը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը չորեքշաբթի քննարկել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոկֆոյի հետ։
«Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն ապահովելու անհրաժեշտ ամբողջ քաղաքական աջակցությունը, այդ թվում՝ տարածաշրջանում փաստահավաք առաքելություն իրականացնելու միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ