Անվտանգ և Ադրբեջանից անկախ Արցախը մեր տարածաշրջանում խաղաղության երաշխիքն է
Արցախի և Հայաստանի, աշխարհասփյուռ հայության համար այս դժվարին օրերում, երբ դեռ շարունակվում է ցեղասպան Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունը կոչ է անում գոտեպնդվել առաջին հաղթանակով՝ Ադրբեջանն աննախապայման արցախահայության և միջազգային կազմակերպությունների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, իրական ժողովրդավար պետությունների ջանքների ու քայլերի ճնշման ներքո վերացրել է Արցախի գազամատակարարման խոչընդոտումը, սակայն Արցախ-Հայաստան կյանքի Ճանապարհը դեռևս փակ է: Ուստի նույնքան հետևողաական, առավել կրկնապատկված ուժերով պետք է համակարգված միասնական գործենք բոլոր հարթակներում՝ ՄԱԿ-ից ԵԱՀԿ, առանձին պետություններ, մարդասիրական կազմակերպություններ:
Պետք է բացվի ոչ միայն Քաշաթաղի միջազգայնորեն ճանաչված միջանցքը, այլև Արցախի օդային հաղորդակցությունը Հայաստանի և աշխարհի հետ։
«Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունը միանում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրավիրած հանրահավաքի կոչին: Մեր կողմից կոչ ենք անում Հայաստանի, սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին, արդարության, ժողովրդավարության, մարդասիրության բարձրագույն արժեքներին հավատարիմ տարբեր ազգերի մարդկանց մասնակցել համաժամանակյա հավաքների՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության, անկախության ճանաչման՝ հանուն փրկության: Մեր գործն արդար է, պայքարն իրավական-քաղաքական ու մարդկային, միջազգային հանցագործ պետությունը, որը վարում է ցեղասպան քաղաքականություն իր բնօրրանում ապրող ազգի հանդեպ պետք է արժանանա միջազգային հանրության կողմից համարժեք գնահատականի:
Կարդացեք նաև
«Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնություն