Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկում տնտեսավարողների հետ՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորումները կանխարգելելու նպատակով

Դեկտեմբեր 16,2022 18:25

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել «Ակցիաների, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորումները և դրանց կանխարգելումը» խորագրով քննարկում, որին մասնակցել են տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների շուրջ 40 ներկայացուցիչներ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը կարևորել է նման հանդիպումների կազմակերպումը մրցակցային իրավախախտումների կանխարգելման տեսանկյունից:  Նա ընդգծել է, որ հանձնաժողովի առաջնահերթ նպատակը հենց կանխարգելումն է և ոչ պատասխանատվության միջոցի կիրառումը:

2022 հուլիսի 31-ից ուժի մեջ մտան հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները, որոնցով ամբողջությամբ կարգավորվեցին զեղչերի և այլ ակցիաների հետ կապված հարաբերությունները, ինչից հետո Տիգրան Մարկոսյանի խոսքով՝  շատ տնտեսավարողների մոտ արձանագրվում է վարքագծի էական բարելավում, փոխվել է մոտեցումը՝ եթե նախկինում անհավանական 70, 80 տոկոս զեղչեր էին հայտարարվում, այժմ դրանք շատ դեպքերում առավել իրատեսական են, փորձում են խստորեն պահպանել ակցիաների իրազեկմանը ներկայացվող պահանջները: Այնուամենայնիվ, դեռևս շարունակվում են դիտարկվել որոշակի  խնդիրներ, արդեն իսկ կան հարուցված վարույթներ, կիրառված պատասխանատվության միջոցներ, իրականացվում են ստուգումներ` որոշ տնտեսավարողների նկատմամբ վարույթներ հարուցելու առնչությամբ: Մշտադիտարկումներ տեղի են ունեցել նաև «սև ուրբաթի» շրջանակում, որոնց արդյունքներով առաջիկայում նույնպես վարույթներ կհարուցվեն:

Հանդիպման ընթացքում ՄՊՀ պատասխանատուները ևս մեկ անգամ կներկայացրին զեղչերին և այլ ակցիաներին վերաբերող օրենքի կարգավորումները, առանձին դրույթների առնչությամբ արդեն իսկ ձևավորված մեկնաբանությունները և պատասխանեցին տնտեսավարողներին մտահոգող հարցերին:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031