Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հարթակներում ՀՀ կառավարությունը ճիշտ եւ պատշաճ ձեւով չի խոսում 120 հազար արցախցիների իրավունքներից. Լարիսա Ալավերդյան

Դեկտեմբեր 16,2022 18:09

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Արցախի ապաշրջափակման եւ առհասարակ, Արցախի խնդրի հետ կապված հարցերով պետք է ճնշում գործադրել ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած երկրների, այդ թվում՝ նաեւ Հայաստանի վրա, այլ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների, քանի որ Մինսկի խմբի լուծարման մասին պաշտոնապես չի հայտարարվել: Նա կարծում է, որ մեզ բացարձակ չպետք է հետաքրքրի, որ սկզբում ամերիկյան կողմն է հրաժարվել խմբում աշխատելուց, հետո՝ ռուսական եւ մենք չպետք է դառնանք այդ պարտականություններ ունեցող երկրների քմահաճույքների զոհը:

Նրա կարծիքով, միջազգային կառույցները, անգամ երեխաների հարցերով զբաղվող կազմակերպություններն այսօր պատշաճ ձեւով չեն խոսում արցախցի 30 հազար երեխաների իրավունքների ոտնահարման համար, քանի որ միջազգային հարթակներում ՀՀ կառավարությունը ճիշտ եւ պատշաճ ձեւով չի խոսում այդ խնդրի մասին:

ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մոտ այսօր տեղի ունեցած ցույցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, Լարիսա Ալավերդյանը նաեւ ասաց. «ՀՀ կառավարությունը իրավունք չունի հրաժարվելու Արցախի հանրապետության բնակչության իրավունքների պաշտպանությունից. դրա համար կա 1992 թվականի ԳԽ-ի, հուլիսի 6-ի որոշումը եւ Մինսկի խմբի բոլոր տարիների գործընթացը»: Այդ փաստաթղթերով, ըստ նրա, Հայաստանն ընդունված է իբրեւ միջնորդ եւ երաշխավոր եւ պետք է պաշտպանի ԱՀ բնակչության իրավունքները»: Նա կարծում է, որ հայաստանյան ՀԿ-ները ՀՀ վարչապետից պետք է պահանջեն, որպեսզի դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին:

Տիկին Ալավերդյանն իր արտասահմանյան գործընկերների հետ տարբեր զրույցներից նրանց զարմանքը փոխանցեց առ այն, որ Հայաստանը հրաժարվել է Արցախի 120 հազար բնակչությունից, այն պարագայում, երբ նրանց պաշտպանելու բոլոր իրավական հիմքերն ունի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031