ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Արցախում մարդասիրական ճգնաժամի մասին «Հայելի» ակումբում այսօր ասել է. «Արցախի գազամատակարարումը առանց նախապայմանի ընդամենը ժամեր առաջ վերականգնվեց, սակայն դեռ բոլոր գյուղերին չի հասել: Բայց ուզում եմ մի տեղեկություն փոխանցել: Մեջլիսի պատգամավոր Ռահշադ Մահմուդովը կոչ է արել Ադրբեջանի պատգամավորներին՝ բոլորով միասին միանալ ակտիվիստներին:
Այս պահին դեռեւս ճանապարհը մնում է փակ: Ավելին, միլլի մեջլիսի խորհրդարանականները պատրաստվում են շարժվել դեպի Շուշի եւ այնտեղից միանալ, այսպես կոչված, ֆեյք բնապահպաններին, որոնց գերակշիռ մեծամասնությունը Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներ են: Բացահայտված է նրանց բոլորի ինքնությունը: Նրանք բոլորը Ալիեւի աշխատակազմից եւ Մեհրիբան Ալիեւայի գլխավորած «Հեյդար Ալիեւ» հիմնադրամից ֆինանսավորվող ֆեյք ակտիվիստներ են, որոնց բնապահպանական քողի տակ բերել եւ կանգնեցրել են Լաչինի միջանցքում եւ ըստ էության, հումանիտար պարենային ճգնաժամ են ստեղծել արցախցիների համար:
Ես մշտական կապի մեջ եմ Արցախի իմ գործընկերների հետ, որոնք ինձ փոխանցեցին, որ նորածինների մանկական կերն այլեւս սպառվել է: Լուրջ խնդիր կա նաեւ դեղորայքի: Հատկապես, արյան ճնշման եւ սիրտ-անոթային հիվանդությունների հետ կապված դեղորայք դեղատներում չկա»:
Տիկին Զոհրաբյանը նաեւ խիստ կասկածներ ունի, թե ճանապարհն էլ առանց նախապայմանների կբացվի: «Ես ավելի քան վստահ եմ, որ պայմանավորվածություն կա Ալիեւ-Փաշինյան մակարդակով»:,-ասաց ԱԺ նախկին պատգամավորը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ