Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն խումբ կուղարկի Հայաստան՝ ծրագրելու հաջորդ տարի քաղաքացիական առաքելության հնարավոր տեղակայումը»

Դեկտեմբեր 16,2022 17:54

ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը դեկտեմբերի 12-ին Բրյուսելում անցկացրած նիստում քննարկել է, թե ինչպես օգնել Ուկրաինային վերանորոգել իր էներգետիկ համակարգը, ավելացնել ԵՄ-ի էներգաարտահանումը Ուկրաինա, ինչպես նաև Ուկրաինայում պատերազմի ժամանակ ռուսական հանցագործությունների համար պատասխանատվություն ապահովելու ուղղությամբ ԵՄ-ի աշխատանքը։

Խորհուրդը քննարկել է նաև Ուկրաինայի դեմ ագրեսիան սաստկացնելու համար Կրեմլի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթի շուրջ ընթացիկ աշխատանքները։

Խորհրդի նիստից առաջ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կարճ տեսաուղերձով դիմել է ԵՄ նախարարներին ու ներկայացրել վերջին զարգացումները և ներկայիս առաջնահերթությունները:

ԵՄ արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են նաև Հայաստանում ԵՄ մոնիտորինգային կարողությանը, որը դեկտեմբերի 19-ին կավարտի իր գործունեությունը: «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդի Բրյուսելի հեղինակությունը պահպանելու համար՝ դեկտեմբերի 20-ից խումբ կուղարկվի Հայաստան՝ ծրագրելու հաջորդ տարի քաղաքացիական առաքելության հնարավոր տեղակայումը, եթե նման համաձայնություն ձեռք բերվի», – ասվում է Խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել