Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդում է․ «Ժամը 16։30-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ- Գորիս ճանապարհն Ադրբեջանի կողմից շարունակում է արգելափակված մնալ»։
Նշենք, որ «Հրապարակի» տեսանյութի համաձայն՝ ճանապարհը փակած ֆեյք բնապահպան ադրբեջանցիները սկսել են վրանների ապամոնտաժման աշխատանքները։
«Ադրբեջանցիները բացում են միջանցքը՝ ի վերջո բացելու են»,- «Հրապարակին» տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը։