Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողներին ԵՄ գրասենյակում չլսեցին. նրանք Արցախի հիմնը երգեցին եւ գնացին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

Դեկտեմբեր 16,2022 16:29

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ազատություն Բերձորի միջանցքին», «Արցախ, Սփյուռք, Հայաստան» վանկարկումներով եւ «Դադարեցրեք մարդկության դեմ ուղղված հանցագործությունը», «Բացեք հույսի ճանապարհը», «Դադարեցրեք նոր ցեղասպանությունը» պաստառներով եւ պահանջներով, հայաստանցի ուսանողներն այսօր էլ քայլերթ կատարեցին Երեւանի փողոցներում: Նախատեսվում էր այդ պահանջները ամփոփող նամակ փոխանցել նաեւ Հայաստանում Եվրամիության գրասենյակ: ԵՄ գրասենյակում, սակայն, հայ ուսանողներին չէին սպասում: Նրանց հետ զրուցելու, պահանջ-բողոքը լսելու համար, գրասենյակից ոչ ոք չմոտեցավ ուսանողներին:

«Մենք պնդում ենք, որ ձեր արձագանքը տաք ստեղծված իրավիճակի մասին: Եթե չեք կարողանում խոսել, ինձ մոտ կարծիք է ձեւավորվում, որ համր եք: Մենք պահանջում ենք, որ հարյուրհազարավոր արցախցիներ դուրս գան շրջափակումից: Կատարեք մեր պահանջները»,- հայտարարեցին ուսանողները՝ հավելելով, որ իրենք գիտեն, որ հարցի շահառուն ԵՄ-ն չէ, սակայն վստահ են, որ ԵՄ-ն ունի ռեսուրս՝ Ադրբեջանին ճնշելու եւ Արցախն ազատելու հումանիտար ճգնաժամից: ԵՄ գրասենյակի աշխատակիցների դուրս գալը, իրենց հետ խոսելը եւ պահանջներին ծանոթանալը, ուսանողները համարում են զուտ հարգանք ՀՀ եւ Արցախի բնակչության նկատմամբ:

«Մենք չենք հանձնելու հողը, որի համար շատ թանկ գին ենք վճարել»,- ԵՄ գրասենյակի մոտ, իրենց ելույթներում ասացին ուսանողները:

Ուսանողները Արցախի հիմնը երգեցին ԵՄ գրասենյակի մոտ եւ երթով շարժվեցին դեպի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031