«Մենք դեռեւս առաջին ընթերցման ժամանակ ենք ասել, որ ՆԳՆ ձեւավորելու միտումներով նպատակ ունեն ոստիկանությունը մտցնել քաղաքական ենթակայության տակ։ Տեսաք՝ ոստիկանությունը ծառայեցնում են տոնածառը պաշտպանելու համար»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով խորհրդարանի ընդունած՝ ԱԻ նախարարության, ՀՀ ոստիկանության միավորում եւ ներքին գործերի նախարարության ստեղծում ենթադրող օրենսդրական փաթեթին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Գեղամ Մանուկյանի խոսքով․ «Ոստիկանությունն ու ոստիկանապետն այսօր օրենսդրական տեսանկյունից ավելի անկախ են, իսկ միավորմամբ ոստիկանապետը լինելու է քաղաքականացված ՆԳ նախարարի ենթական։ Ենթակայությունը լինելու է ուղղորդված։ Գործող օրենքով մեկ այլ բան է վարչապետի կողմից ոստիկանապետին տրվող հրահանգը, եւ մեկ այլ բան է, որ ՆԳ նախարարը հրաման է տալիս իրեն ենթակա ոստիկանապետին»։
Գեղամ Մանուկյանը նաեւ հարցադրում արեց՝ ո՞վ է պատասխան տալու այն փաստի համար, որ նորաստեղծ պարեկային ծառայության ավտոպարկի 25%-ն այսօր խափանված վիճակում է։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ