Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ միջանցքի բացվելու հնարավորություն կա․ առանց նախապայմանների»․ Դավիթ Բաբայան

Դեկտեմբեր 16,2022 14:53

«Մեծ աշխատանք է տարվում՝ Բերձորի միջանցքի բացման ուղղությամբ՝ բոլոր հնարավոր խողովակներով։ Կարծում եմ՝ բացվելու հնարավորություն կա, հույս ունենք»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ Բերձորի միջանցքը հնարավոր է՝ շուտով բացվի։

«Բայց հասկանանք, որ նման ահաբեկչական գործողությունները կարող են լինել շարունակական։ Նախապայմաններ չկան։ Փակումն ինքնին կոպիտ խախտում է։ Եթե չլիներ ՌԴ խաղաղապահ առաքելությունը, Արցախը վաղուց կործանված էր, բայց ներուժը պետք է ավելանա։ Մեր առաջարկն այն է, որ խաղաղապահներին տրվի միջազգային մանդատ, որպեսզի կարողանան խաղաղություն պարտադրել, ինչպես Կոսովոյում է»,-շեշտեց Դավիթ Բաբայանը։

Նա նաեւ հաստատեց տեղեկությունները, որ ՌԴ խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել Հին Շենին եւ Մեծ Շենին, սակայն Արցախի մնացած մասը շարունակում է շրջափակված մնալ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031